Էրսին Թաթարը զանգահարել է Իլհամ Ալիևին
 Էրսին Թաթարը զանգահարել է Իլհամ Ալիևին
09:02     04 09 2024    
Սեպտեմբերի 3-ին՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը զանգահարել է՝Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Էրսին Թաթարը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ենի Ազերբայջան» կուսակցության վստահ հաղթանակի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ ընտրություններն անցել են ազատ և ժողովրդավարական միջավայրում և արտահայտել են ադրբեջանական ժողովրդի կամքը։

Էրսին Թաթարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի խորհրդարանում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հետ բարեկամության խմբի ստեղծումը կծառայի՝ նոր խորհրդարանի հետ համագործակցության հաջող զարգացմանը։ Էրսին Թաթարը գոհունակությամբ հիշել է իր երկրի հրավերը՝ Շուշայում կայանալիք Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, երախտագիտություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ այս կազմակերպության և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության միջև կապերի զարգացմանը աջակցության համար: Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։ Նախագահը վստահեցրել է, որ Ադրբեջանը կշարունակի աջակցել՝ ՀԿԹՀ-ի հետ Թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում կապերի զարգացմանն ու համագործակցությանը։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս