Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Իլհամ Ալիևը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին ծննդյան օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն ու հաջողություններ գործունեության մեջ։ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքի համար։
Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել՝ տարբեր ոլորտներում մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ։ Նշվել է, որ այս տարի Բելառուսի նախագահի պետական այցը Ադրբեջան նպաստել է երկկողմ կապերի հետագա ամրապնդմանը։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել՝ համագործակցության հեռանկարների և հետագա շփումների շուրջ։
Zinvor.info