Ֆիդան. Թուրքիան և Ադրբեջանը միշտ աջակցել են միմյանց
  Ֆիդան.  Թուրքիան և Ադրբեջանը միշտ աջակցել են միմյանց
13:04     28 08 2024    
Թուրքիան և Ադրբեջանը միշտ աջակցել են միմյանց և իրենց փոխհարաբերություններում հետևել են «մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, այս մասին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք՝ մեր եղբայրական երկրների միջև համապարփակ հարաբերությունները և մտքերի մանրամասն փոխանակություն ենք կատարել»,- ասել է Ֆիդանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս