Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, «Բոնեյրա կղզու ինքնորոշման ուղին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Բաքվի միջով» համաժողովն անցկացվում է՝ Բաքվի նախաձեռնող խմբի (ԲՆԽ) և «Հանուն մարդու իրավունքների և Բոնեյրայում փոփոխությունների» շարժման համատեղ կազմակերպությամբ:
Համաժողովին մասնակցում են՝ տարածաշրջանային կազմակերպությունների պաշտոնատար անձինք, իրավապաշտպաններ, ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ, ապագաղութացման հարցերով փորձագետներ ու հետազոտողներ և այլն։
Բացի այդ, համաժողովին ելույթ կունենան՝ Սենթ Վինսենթի և Գրենադինների կառավարության հատուկ ներկայացուցիչը, ՄԱԿ-ում Բելիզի մշտական ներկայացուցիչը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդության հարցերով բանագնացը, «Կարիբյան ավազանի միջազգային կազմակերպության երիտասարդության հետ աշխատանքի դեսպանը (Կարիբյան համայնք), Աֆրիկայի ժողովուրդների հարցերով ՄԱԿ-ի մշտական ֆորումի նախագահը և այլ բարձրաստիճան անձինք։
Zinvor.info