Մեթյու Բրայզա. COP29-ի նախաշեմին ընտրությունների անցկացումը կամրապնդի Ադրբեջանի համաշխարհային հեղինակությունը
 Մեթյու Բրայզա.  COP29-ի նախաշեմին ընտրությունների անցկացումը կամրապնդի Ադրբեջանի համաշխարհային հեղինակությունը
11:52     12 08 2024    
«Անցյալ սեպտեմբերին Ադրբեջանը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունը։ Ադրբեջանն արագ և հաջողությամբ վերացնելով երկրի տարածքային ամբողջականության համար մշտական վտանգ ստեղծող գործոնները, զգալիորեն մեծացրել է գալիք խորհրդարանական ընտրությունների նշանակությունը»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, «Seçki-2024» անկախ մեդիա կենտրոնին ասել է՝ Ջեյմսթաուն հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մեթյու Բրայզան։

Նրա խոսքով, Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունները, որոնք կընդգրկեն Ադրբեջանի ողջ տարածքը, երկրի ժողովրդավարական զարգացման կարևոր տարր են և կարող են տարածաշրջանային ազդեցություն ունենալ։

«COP29-ին ընդառաջ ընտրությունների անցկացումը ավելի կամրապնդի Ադրբեջանի համաշխարհային հեղինակությունը։ Ես ողջունում եմ այս գործընթացը»,- հավելել է Մեթյու Բրայզան:
Zinvor.info

Հեշթեգներ. Բրայզա   COP29  


Լրահոս