Իլհամ Ալիև. Ադրբեջանա-ռուսական հարաբերությունները օրինակ են ծառայում որոշ հարևան պետությունների համար
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանա-ռուսական հարաբերությունները օրինակ են ծառայում որոշ հարևան պետությունների համար
13:49     06 08 2024    
Օգոստոսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը Իլհամ Ալիևը նշել է, որ Սերգեյ Շոյգուի այցը լավ հնարավորություններ է բացում երկկողմ հարաբերությունների օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար։ Պետության ղեկավարը ընդգծել է՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կանոնավոր շփումների կարևորությունը՝ կապված տարածաշրջանային գործընթացների հետ։ Խոսելով երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման մասին՝ նախագահն ասել է, որ դա երևում է բարձրագույն և այլ մակարդակների շփումներից, ինչպես նաև՝ անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության վերաբերյալ մեր երկրների միջև ստորագրված փաստաթղթերի ու ճանապարհային քարտեզների իրականացումից։ Իլհամ Ալիևն ասել է, որ այդ հարցերի շուրջ պարբերաբար քննարկումներ են անցկացվում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նշելով միջկառավարական համատեղ հանձնաժողովի ակտիվ աշխատանքը՝ պետության ղեկավարն ընդգծել է, որ մոտ ապագայում Բաքվում տեղի կունենա այդ հանձնաժողովի նիստը։ Իլհամ Ալիևը նաև նշել է ակտիվ շփումները Ադրբեջանի և Ռուսաստանի այլ կառույցների միջև։ Նախագահը գոհունակությամբ է խոսել երկու երկրների քաղաքական ղեկավարության կողմից ընդունված որոշումների հաջող իրականացման մասին, մասնավորապես՝ «Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին» հռչակագրի դրույթների վերաբերյալ։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունները օրինակ են ծառայում որոշ հարևան պետությունների համար և դա համարում է անվտանգության կարևոր գործոն Հարավային Կովկասում և ավելի լայն մասշտաբով։

Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել անկեղծ ու ջերմ ընդունելության համար և նշել, որ այն հիմնված է պետությունների ղեկավարների անձնական հարաբերությունների վրա։ Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը հաջողությամբ զարգացնում են կապերը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։ Նա նշել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում շատ կարևոր խնդիրներ կան, և դրանք հաջողությամբ լուծվում են։ Որպես օրինակ Սերգեյ Շոյգուն բերել է Հյուսիս-Հարավ միջանցքի իրականացումը։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ նրա երկիրը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Հանդիպմանը քննարկվել են նաև «3+3» ձևաչափով համագործակցության հեռանկարները։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս