Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վասիֆ Ալիևի մեկնաբանության մեջ:
Նրա խոսքով, անընդունելի է նաև այն, որ Տոյվո Կլաարը օբյեկտիվ մոտեցում չի ցուցաբերում Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի հարցում։ «Հայաստանից վտարված ադրբեջանցիների հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծումը Հայաստանի պարտավորությունն է, և միջազգային հանրությունը պետք է պահանջի այդ պարտավորության կատարումը»,- ընդգծել է Վասիֆ Ալիևը։
Նրա խոսքով, Տոյվո Կլաարը քաջատեղյակ է, որ չնայած ադրբեջանական կողմից բազմիցս կոչերին՝ հայ բնակիչներին մնալ իրենց տներում և վերադառնալ, հայերը մտադիր չեն վերադառնալ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ։ «Այս առումով ադրբեջանական կողմը հարգում է Ադրբեջան վերադարձնելու մտադրությունը հայազգի այն մարդկանց, ովքեր ճանաչում են մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այն, փաստը, որ Տոյվո Կլաարը իր լիազորություններին չառնչվող նման կողմնակալ հայտարարություններ է անում իր պաշտոնից հեռանալու նախաշեմին, ևս մեկ հարված է այն կազմակերպության հեղինակությանը, որը ներկայացնում է ԵՄ այս պաշտոնյան»,- ասել է Վասիֆ Ալիևը։
Zinvor.info