Այս մասին հայտնել են TƏBİB-ում՝ ի պատասխան
Zinvor.info-ի հարցման։
Հաղորդվում է, որ օգոստոսի 3-ին կանչ է ստացվել Լաչինի շրջանի կենտրոնական հիվանդանոց՝ ժամը 15:05-ին ականի վրա պայթած Լաչինի շրջանի Քալաֆալըգ գյուղի բնակչի (1959 թ. ծնված տղամարդ) վիրավորվելու հետ կապված:
Դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ։ Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ձախ ոտքից վիրավորված տղամարդուն ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և տարհանվել Խանքենդի քաղաքի հիվանդանոց։
Ներկա պահին տուժածի վիճակը գնահատվում է կայուն։
Zinvor.info