Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Գլխավոր դատախազության, Պետական սահմանապահ ծառայության և Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) համատեղ հաղորդագրության մեջ։
Արդյունքում ոտքերից վիրավորվել են՝ Պետական սահմանապահ ծառայության զինծառայող, ենթասպա Ահադլը Խայալ Ադինագուլու օղլուն և Ականազերծման գործակալության աշխատակից Մեհդիզադե Աֆիգ Մուշվիգ օղլուն։
Բացի այդ, բեկորային վնասվածքներ են ստացել՝ գործակալության աշխատակիցներ Ալեքպերով Էլչին Իլհամ օղլուն և Միրզոև Յավեր Գերայ օղլուն։
Տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին Շամքիրի զինվորական դատախազության և Գազախի շրջանային դատախազության աշխատակիցները դեպքի վայրում զննում են և կատարում այլ դատավարական գործողություններ։
Zinvor.info