Ֆիդանը՝ Հայաստանի հետ սահմանների բացման մասին. Միայն Բաքվի և Երևանի միջև կարգավորման դեպքում
  Ֆիդանը՝ Հայաստանի հետ սահմանների բացման մասին.  Միայն Բաքվի և Երևանի միջև կարգավորման դեպքում
12:35     01 08 2024    
Թուրքիայի Հանրապետությունը կարող է բացել սահմանը հարևան Հայաստանի հետ՝ այս երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։

Այս մասին, ըստ Sabah-ի, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Մենք պետք է պատրաստենք մեր սցենարը դրական արդյունքի դեպքում, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Եթե այն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել մեր դարպասները սահմանին»,- ասել է թուրք նախարարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 30-ին հանդիպել են երկու երկրների սահմանին՝ հաստատելով առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու մտադրությունը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆիդան   Հայաստան  


Լրահոս