Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով առաջիկա հանդիպմանը
 Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով առաջիկա հանդիպմանը
11:55     27 07 2024    
Երևանը դեռևս չի կողմնորոշվել՝ Թուրքիայում կայանալիք ԱԳն ղեկավարների «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հետ կապված։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նման եզրակացության կարելի է հանգել՝ դատելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության պատասխանից հայկական ԶԼՄ-ների գրավոր հարցմանը։

Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հերթական հանդիպումը մոտ ժամանակներում տեղի կունենա Թուրքիայում։

«Եթե լինեն կոնկրետ պայմանավորվածություններ «3+3» տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպմանը Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, ապա հանրությունը կտեղեկացվի»,- նշել են Հայաստանի ԱԳՆ-ում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Երևան   3+3  


Լրահոս