Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին նախարարը հայտարարել է ելույթ ունենալով Ռիո դե Ժանեյրոյում ՝«Բրազիլիայի ֆինանսական ուղղությունը COP28-G20. կայուն ֆինանսները հնարավոր, մատչելի և ընդունելի դարձնելով» միջոցառմանը։
Շարիֆովը նշել է, որ կլիմայական գլոբալ ճգնաժամի դեմ պայքարի միջոցները պահանջում են հրատապ ֆինանսական աջակցություն՝ անհրաժեշտ չափով։
Նրա խոսքով, Բաքվում կայանալիք COP-ի 29-րդ նստաշրջանում օրակարգի ամենահրատապ թեմաներից մեկը կլինի՝ կլիմայի ֆինանսավորման նոր նպատակի համաձայնեցումը:
Նախարարն ընդգծել է, որ Բաքվում կայանալիք COP29 միջոցառումը բարեբեր հարթակ կլինի՝ արդար և հավակնոտ ֆինանսավորման նոր նպատակ սահմանելու և փարիզյան համաձայնագրի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Նա նաև նշել է, որ G20-ի երկրները կարող են կարևոր դեր խաղալ այս տարի նոր նպատակի ընդունման հարցում և կոչ է արել «Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարներին՝ լրտացուցիչ ճանքեր ներդնել այս հարցում։
Zinvor.info