Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն Շուշա քաղաքից, փաստաթուղթը պատրաստվել է Բաքվի նախաձեռնող խմբի պատվերով՝ ՄԱԿ-ի առաջատար փորձագետ, ԱՄՆ քաղաքացի դոկտոր Կարլայլ Գ.Կարբինի կողմից:
Մոտ 140 էջանոց ուսումնասիրությունում տեղեկատվություն է ներկայացված Ֆրանսիայի նախկին և ներկայիս գաղութների՝ Վիետնամի, Ալժիրի, Նոր Կալեդոնիայի (Կանակի), Ֆրանսիական Պոլինեզիայի (Մաոհի Նուի), Սեն-Մարտենի, Սեն-Բարտելեմիի, Մայոտտի (համարվում է Կոմորյան կղզիների միության տարածքը), Ռեյունիոնի, Մարտինիկի, Գվադելուպայի և Ֆրանսիական Գվիանայի գաղութացման պատմության, ինչպես նաև Ֆրանսիայի ներկայիս գաղութային քաղաքականության մասին։
Միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա կազմված զեկույցը մանրամասնում է՝ Ֆրանսիայի կողմից կատարված և կատարվող հանցագործությունները (էթնիկ զտումներ, ստրկատիրական առևտուր, տեղի բնակչության ճնշումներ, ձերբակալություններ ու սպանություններ, սով և այլն), ՄԱԿ-ի բանաձևերի չկատարելը, ինչպես նաև այդ գործողությունների հիմքում ընկած՝ Ֆրանսիայի քաղաքական, ռազմական, ռազմավարական և տնտեսական շահերը։
Զեկույցը նախատեսվում է ուղարկել նաև ՄԱԿ-ին և նրա մասնագիտացված կառույցներին, ինչպես նաև Չմիավորման շարժմանը, Եվրամիությանը, Աֆրիկյան միությանը, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին։