Բաքվում քննարկվում են ֆրանսիական գաղութատիրությանը հաղթելու գործողությունները
 Բաքվում քննարկվում են ֆրանսիական գաղութատիրությանը հաղթելու գործողությունները
12:18     17 07 2024    
Բաքվում իր աշխատանքն է սկսել Կորսիկայի, Մելանեզիայի, Պոլինեզիայի, Կարիբյան ավազանի երկրների և Անտիլյան կղզիների անկախության համար պայքարող 15-ից ավելի քաղաքական կուսակցությունների և շարժումների առաջնորդների առաջին համագումարը, որոնք տուժել են ֆրանսիական գաղութատիրությունից։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, միջոցառումն անցկացվում է Գվադելուպայի ազատության ժողովրդական միության կազմակերպմամբ և Բաքվի նախաձեռնող խմբի աջակցությամբ։ Համագումարի աշխատանքներին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում են երեք կազմակերպություններ Բոնեյր և Սենտ Մարտին կղզիներից, որոնք Նիդեռլանդների գաղութներ են։

Համագումարը, որը կտևի երկու օր, մասնակիցներին հնարավորություն կտա քննարկել անկախության համար պայքարում էլ ավելի սերտ համախմբվելու ուղիները, համախմբել ֆրանսիական գաղութատիրության դեմ ուղղված գործողությունները՝ միասնական հարթակի ստեղծման միջոցով:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս