Ադրբեջանի պաշտպանության նախարարը ժամանել է Ղազախստան
 Ադրբեջանի պաշտպանության նախարարը ժամանել է Ղազախստան
16:23     16 07 2024    
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հրավերով մեկնել է այդ երկիր՝ հետևելու «Birlestik-2024» միջազգային օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, Զաքիր Հասանովին Ակտաուի միջազգային օդանավակայանում դիմավորել է ղազախ գործընկերը։ Օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ պաշտպանության նախարարները քայլել են պատվո պահակախմբի առջևով։ Զինվորական նվագախմբի ուղեկցությամբ հնչել են երկու երկրների պետական օրհներգները։

Այցի ընթացքում Զաքիր Հասանովը կհետևի «Birlestik-2024» զորավարժությունների դրվագների կատարմանը «Օյմաշա» զորավարժարանում և Կասպից ծովի Թոքմակ հրվանդանում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս