Ըստ
Zinvor.info-ի, Whenewsenenglish («Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսլամաբադ է ժամանել տնտեսական համագործակցության օրակարգով» վերնագրվ) և The International News («Ադրբեջանի նախագահը Պակիստանում քննարկել է տնտեսական համագործակցության հարցերը» վերնագրով) թերթերում հրապարակված հոդվածներում ընդգծվում է երկու երկրների շահագրգռվածությունը էներգետիկայի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցում, դիտարկվել են պաշտպանական արդյունաբերության մի շարք նախագծեր։
Իլհամ Ալիևի պետական այցը Պակիստան լայնորեն լուսաբանվել է նաև բազմաթիվ այլ ազդեցիկ լրատվամիջոցների կողմից։ Սաուդյան Արաբիայի Arab News, Al Madina թերթերը, Քուվեյթի KUNA լրատվական գործակալությունը, Բահրեյնի BNA լրատվական գործակալությունը, Կատարի QNA լրատվական գործակալությունը, չինական China.org.cn պորտալը, թուրքական Yeni Akit, Akşam թերթերը, 24, Haber Türk, EkolTV հեռուստաալիքները, ռուսաստանյան ТАСС գործակալությունը, Vesti Kavkaza պորտալը նույնպես նյութեր են հրապարակել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Պակիստան կատարած պետական այցի, բանակցությունների և ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ։
Zinvor.info