Ըստ TRT Haber-ի՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիր կնքվի, Էրդողանը, մասնավորապես, պատասխանել է. - «Այդ հարցում որոշում կայացնողն Իլհամ բեյն է, ոչ թե ես։ Բնականաբար, մենք ցանկանում ենք համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մենք ցանկանում ենք տեսնել այդ հաշտությունը՝ որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետի հետ մեր հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամն, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից»։
«Մենք ցանկանում ենք տեսնել այս հաշտեցումը որքան հնարավոր է շուտ»,- նշել է Թուրքիայի առաջնորդը:
Zinvor.info