Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Ջոզեֆ Բայդենին և ողջ ամերիկացի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, նշել, որ երկու երկրները միշտ սերտորեն համագործակցել են տարածաշրջանային բարդ մարտահրավերների լուծման, ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային անվտանգության ապահովման հարցերում։
Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող հզոր աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ ռազմավարության և Հարավային գազային միջանցքի նախագծի իրականացման գործում, որը էական դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Նամակում նշվում է, որ Ադրբեջանը, լինելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և դրա հիմնարար հինգ սկզբունքների նախաձեռնողը, մշտապես քաղաքական կամք է դրսևորում՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը։ Այս համատեքստում Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Վաշինգտոնի վճռականությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար խաղաղ պայմանագրի պատրաստման գործընթացին։