Չինաստանը վճռականորեն աջակցում է Ադրբեջանի առաջարկած խաղաղության օրակարգին
 Չինաստանը վճռականորեն աջակցում է Ադրբեջանի առաջարկած խաղաղության օրակարգին
09:25     04 07 2024    
Չինական կողմը վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին և հակաարդյունավետ է համարում աշխարհաքաղաքական ինտրիգները, որոնք ուղղված են առճակատման պահպանմանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է հուլիսի 3-ին Աստանայում ընդունված «Ռազմավարական գործընկերության հաստատման մասին Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համատեղ հռչակագրում»։

Հռչակագրի համաձայն՝ ահաբեկչությունը, անջատողականությունը և ծայրահեղականությունը լուրջ վտանգ են ներկայացնում ողջ միջազգային հանրության համար և պահանջում են ընդհանուր ջանքերի միավորում՝ այդ մարտահրավերները կանխելու և հակազդելու համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Չինաստան   Ադրբեջան  


Լրահոս