Իլհամ Ալիևը ժամանել է Աստանա
 Իլհամ Ալիևը ժամանել է Աստանա
12:45     03 07 2024    
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով հուլիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Աստանա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային օդանավակայանում Իլհամ Ալիևի պատվին շարվել է պատվո պահակախումբ։ Ադրբեջանի նախագահին դիմավորել են Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը և պաշտոնատար այլ անձինք։

Տեղեկությունը թարմացվում է:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Աստանա