Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանը ողջ աշխարհին ձգում է դեպի Հարավային Կովկաս
  Հիքմեթ Հաջիև.  Ադրբեջանը ողջ աշխարհին ձգում է դեպի Հարավային Կովկաս
09:52     28 06 2024    
Ադրբեջանը կշարունակի ավելի ակտիվ դեր խաղալ գլոբալ խնդիրների լուծման գործում:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Х-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Նա նշել է, որ Ադրբեջանը 2026-ին կհյուրընկալի ՄԱԿ-ի Քաղաքների համաշխարհային ֆորումը:

«Որպես COP29-ի շարունակություն, Ադրբեջանը 2026 թվականին UNEP-ի (ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր) հետ միասին կհյուրընկալի Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, իսկ UN-Habitat-ի (ՄԱԿ-ի մարդկային բնակավայրերի ծրագիր) հետ միասին՝ Համաշխարհային քաղաքային ֆորումը»,- գրել է նախագահի օգնականը։

«Բաքուն կշարունակի ավելի ակտիվ դեր խաղալ գլոբալ խնդիրների լուծման գործում, քանի որ հակամարտության ավարտից հետո Ադրբեջանը սկսել է վարել ավելի գլոբալ արտաքին քաղաքականություն և ամբողջ աշխարհը ներգրավում է Հարավային Կովկաս, շարունակում է ավելի ակտիվ դեր խաղալ գլոբալ խնդիրների լուծման գործում», - ասվում է գրառման մեջ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան