Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Գերիների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովից։
Նշվել է, որ Գերիների և անհետ կորած քաղաքացիների գործերով հանձնաժողովում ներկայացված՝ գլխավոր դատախազության, ՊԱԾ ռազմաբժշկական գլխավոր վարչության, առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի միավորման, Ականազերծման գործակալության, ԱԳԱԱ-ի Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի աշխատակիցներից կազմված փորձագիտական խմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ևս 20 անձի ինքնությունը։
«Հունիսի 25-ին Պետական հանձնաժողովի աշխատանքային խումբը հանդիպում է կազմակերպել անհետ կորածների ընտանիքների հետ, որի ընթացքում նրանց տրվել է մանրամասն տեղեկատվություն և հարցերի պատասխաններ այն անձանց մասին, որոնց ճակատագիրը պարզվել է։ Ներկայումս համապատասխան պետական կառույցների հետ համատեղ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում այդ անձանց աճյունների հուղարկավորությունը կազմակերպելու ուղղությամբ։ Այս առնչությամբ հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։
Zinvor.info