Կլաարը՝ հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումների առաջընթացի մասին
 Կլաարը՝ հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումների առաջընթացի մասին
17:15     24 06 2024    
Հարավային Կովկասում Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համոզված է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղ համաձայնագրի ստորագրմանը։

Zinvor.info-ին տված հարցազրույցում Կլաարն ասել է, որ ԵՄ-ն ուրախ է արձանագրել հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացը.

«Մենք ողջունեցինք և բարձր գնահատեցինք այնպիսի դրական զարգացումներ, ինչպիսիք են 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը COP29-ի և բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ, սահմանների սահմանազատումը սկսելու մասին 2024 թվականի ապրիլի 19-ի համաձայնագիրը, որը հաստատեց 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի կարևորությունը՝ որպես հիմք սահմանների սահմանագծման վերաբերյալ հետագա աշխատանքների համար»:

Նրա խոսքով, այս ամենը բարենպաստ պայմաններ ստեղծեց երկար սպասված հաշտության պայմանագրի կնքման համար, և այժմ կողմերը ավելի քան երբևէ մոտ են համաձայնագրի, որը, քաղաքական կամքի առկայության դեպքում կարող է ստորագրվել շատ մոտ ապագայում։

«Ողջունելի է նաև այն փաստը, որ այս գարունը տասնամյակների ընթացքում եղել է ամենահանդարտ ժամանակաշրջաններից մեկը:

Կարծում եմ, որ կողմերը ճիշտ ուղու վրա են և հուսով եմ, որ դրական առաջընթացը կշարունակվի, և շուտով ձեռք կբերվեն հետագա կոնկրետ պայմանավորվածություններ»,- հավելել է Կլաարը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հարավային-Կովկաս   COP29  


Լրահոս