Կլիմայի հարցերով եվրահանձնակատարը կայցելի Բաքու՝ կապված COP29-ի նախապատրաստման հետ
 Կլիմայի հարցերով եվրահանձնակատարը կայցելի Բաքու՝ կապված COP29-ի նախապատրաստման հետ
08:49     20 06 2024    
Կլիմայի հարցերով ԵՄ հանձնակատար Վոպկե Հոկստրան հունիսի 20-ին կայցելի Ադրբեջան։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Բաքվում ԵՄ ներկայացուցչությունից։

Տեղեկատվության համաձայն՝ այցի ընթացքում եվրահանձնակատարը հանդիպումներ կունենա՝ կապված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) նախապատրաստման հետ, որը կկայանա այս տարվա նոյեմբերին Ադրբեջանում։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ էկոլոգիայի և բնական պաշարների նախարարի, COP29-ի նախագահ Մուխտար Բաբաևի և COP29-ի նախագահության անդամների հետ։

Հոկստրան երկկողմ հանդիպումներ կունենա նաև էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. COP29   ԵՄ  


Լրահոս