Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հաղորդագրությունը տարածել է ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԱԳՆ-ում նշել են, որ նախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ կատարված աշխատանքը։ Բացի այդ, նախարարները քննարկել են Շուշա քաղաքում անցկացվելիք ԹՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, հայտնում է գերատեսչությունը։