Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությանը։ Այցի շրջանակներում Հիքմեթ Հաջիևը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է դաշնակից երկրների մասնակցությամբ քաղաքական երկխոսությանը «ՆԱՏՕ + Ադրբեջան» ձևաչափով։
Հանդիպման ընթացքում Հիքմեթ Հաջիևը և դաշնակիցները քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության ներկա վիճակը և ապագա հեռանկարները, Ադրբեջանի կարևոր դերը տարածաշրջանային տրանսպորտային կապերում և Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, COP29-ի նախապատրաստման գործընթացը, Ադրբեջանի կլիմայական և կանաչ օրակարգը, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ծրագրի խթանման գործընթացը։
Դաշնակիցները աջակցություն են հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, բարձր են գնահատել Դաշինքի հետ Ադրբեջանի գործընկերությունը՝ որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր, ինչպես նաև նրա ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին, Ուկրաինային տրամադրվող մարդասիրական աջակցությունը:
Այցի ընթացքում Հիքմեթ Հաջիևը հանդիպել է նաև գլխավոր քարտուղարի նորարարության, հիբրիդային և կիբերանվտանգության հարցերով տեղակալ Ջեյմս Ապատուրայի, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային և ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Զեքի Լևենթ Գյումրուկչուին։
Zinvor.info