Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Քուվեյթին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Քուվեյթին
08:34     13 06 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Քուվեյթին՝ հրդեհի հետևանքով բազմաթիվ մարդկանց զոհվելու կապակցությամբ։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրապարակումը տեղադրվել է գերատեսչության էջերում՝ սոցիալական ցանցերում։

«Խորապես վշտացած ենք Մանգաֆայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի մասին լուրից, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել։ Խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Այս դժվարին պահին Ադրբեջանը եղբայրական և բարեկամ Քուվեյթի կողքին է »,- ասվում է հրապարակման մեջ։

Վերջին տվյալներով՝ Քուվեյթի հարավում գտնվող Մանգաֆ քաղաքի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 49 մարդ է զոհվել։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս