Քննության տվյալներով՝ ձերբակալվածը, ով պարզվել է, որ Աքբար Գեսմաթ օղլու Սոհրաբին է, ներգրավել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին՝ օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու համար։ Բացի այդ, նա փորձել է ձեռք բերել երկրի ռազմավարական օբյեկտների մասին տեղեկություններ պարունակող գաղտնի փաստաթղթեր։
Պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը Աքբար Սոհրաբիին մեղադրանք է առաջադրել՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն): Նախաքննության ավարտից հետո քրեական գործն ուղարկվել է Լենքորանի ծանր հանցագործությունների դատարան։
Zinvor.info