Zinvor.info-յի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այս նյութի թարգմանությունը:
«Կլիմայի ֆինանսավորման նոր նպատակների նկատմամբ հստակությունը և նախորդ COP (Կողմերի համաժողովի) նիստերի հետ կապված շարունակականությունը կլինեն՝ Բաքվում COP29-ի քննարկման հիմնական թեմաներից մեկը: Ադրբեջանը պատրաստվում է նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովին առաջարկել զինադադարի գործընթաց:
Կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) ընդունումը COP29-ի առանցքային խնդիրներից մեկն է: Բոլորն ակնկալում են դրական արդյունք:
Նրա խոսքով, եթե երկրները կարող են տարբեր դիրքորոշումներ ունենալ աշխարհաքաղաքական հարցերի շուրջ, ապա կլիմայական խնդիրները ազդում են բոլորի վրա, և անհրաժեշտ է ներառական գործընթաց։
«Մենք նաև դիվանագիտական հմտություններ ենք ձեռք բերել, հատկապես լինելով Չմիավորման շարժման նախագահ։ Մենք նաև բարձր ենք գնահատում՝ Չմիավորման շարժման շրջանակներում հնդիկ գործընկերների հետ մեր համագործակցությունը, և մեր բոլոր երկրների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ հասել ենք կոնսենսուսի»,- ասել է նա։
Հաջիևը նաև նշել է, որ ներկա ժամանակ Ադրբեջանը՝ նախորդ COPներում արված նախաձեռնությունների, հռչակագրերի և հայտարարությունների գույքագրում է անցկացնում ։
«Օրակարգերից մեկը, որի վրա մենք աշխատում ենք, զինադադարի գործընթացն է СОР-ում: Դա նման է օլիմպիական զինադադարին: COP-ի ժամանակ բոլոր զենքերը պետք է լռեն, և մենք պետք է միասին աշխատենք կլիմայի փոփոխության հարցերի շուրջ: Սա Ադրբեջանի նախաձեռնություններից մեկն է, և մենք աշխատում ենք ՄԱԿ-ի մեր գործընկերների հետ»,- ասել է Հաջիևը։
Բաքվի էներգետիկ ֆորումում Ադրբեջանը հայտարարել է վերականգնվող էներգիայի երեք լայնածավալ նախագծերի իրականացման մասին՝ մոտ 1000 ՄՎտ ընդհանուր հզորությամբ՝ ինչը նշանավորում է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ընդլայնման նախաձեռնություն»,- ասվում է հոդվածում։