Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ Եվրամիության և եվրոպական կառավարությունների պաշտոնյաները բանակցություններ են վարում ուկրաինական կողմի հետ՝ մինչև 2025 թվականը երկարաձգելու պայմանագիրը Ուկրաինայի տարածքով համայնքային երկրներ ռուսական գազի տարանցման վերաբերյալ։
Սակայն ուկրաինական Naftogaz-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեքսեյ Չերնիշովը հրապարակման հետ զրույցում բացառել է իր երկրի մասնակցությունը՝ տարանցման երկարաձգման ԵՄ որևէ նախագծում որը կենթադրի շփումներ ռուսական Գազպրոմի հետ։
Տարանցումը շարունակելու համար ներկայումս քննարկվող տարբերակներից մեկը, ըստ Bloomberg-ի աղբյուրների, Ադրբեջանում գազի գնումն ու ուկրաինական տարածքով անցնող ռուսական գազատարներով փոխադրումն է։ Դա բացառում է գազի գնումը հենց Ռուսաստանի Դաշնությունից, որի էներգետիկ ռեսուրսներից ԵՄ-ն փորձում է հրաժարվել, պարզաբանում է գործակալությունը։
Կիևը դրական է գնահատում Բաքվից գազ գնելու նախաձեռնությունը և մտադիր է շարունակել օգտագործել երկրում տեղակայված ենթակառուցվածքները։
Zinvor.info