Համայնքը՝ Սիմոնյանին. Ընդունիր Հայաստանի պատասխանատվությունը մարդկության դեմ հանցագործությունների համար
  Համայնքը՝ Սիմոնյանին.  Ընդունիր Հայաստանի պատասխանատվությունը մարդկության դեմ հանցագործությունների համար
11:58     08 06 2024    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանի կառավարության և խորհրդարանի ղեկավարության ելույթների հետ, որոնք ուղղված են խաթարելու խաղաղ գործընթացը և մերժում են Սահմանադրությունից բացառել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը մերժել է այն քայլերը, որոնք նրա երկիրը պետք է ձեռնարկի միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան ու ելնելով խաղաղ գործընթացի տրամաբանությունից, և մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի դեմ՝ օգտագործելով այնպիսի անընդունելի արտահայտություններ, ինչպիսիք են «էթնիկ զտումները» և «ցեղասպանությունը»:

Ապակառուցողական հայտարարություններ անելու փոխարեն Ալեն Սիմոնյանը պետք է ընդունի իր երկրի պատասխանատվությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք իրականացվել են ադրբեջանցիների նկատմամբ Գարաքիլսայում, Բասարքեչարում, Գաֆանում և այլ վայրերում՝ Հայաստանից ադրբեջանցիների բռնի վտարման և արտաքսման ժամանակ։ Նա պետք է աշխատի վերականգնել նրանց իրավունքները՝ ապահովելով նրանց արժանապատիվ և անվտանգ վերադարձը»,- ասված է հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքը դատապարտում է Հայաստանի իշխանություններին և կոչ է անում համաշխարհային հանրությանը ճնշում գործադրել այս երկրի վրա, որպեսզի վերջինս կառուցողական դիրքորոշում որդեգրի։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս