Իլհամ Ալիև. Հունգարիան մեր թիվ մեկ գործընկերն է Եվրամիությունում
  Իլհամ Ալիև.  Հունգարիան մեր թիվ մեկ գործընկերն է Եվրամիությունում
09:15     07 06 2024    
Ադրբեջանն ու Հունգարիան ռազմավարական գործընկերներ են, ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր։ Միաժամանակ մենք ակտիվորեն աշխատում ենք բազմաթիվ ոլորտներում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է ԹուրքԽՎ-ի անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ հանդիպմանը։

«Հունգարիան մեր թիվ մեկ գործընկերն է Եվրամիությունում, և որոշ դեպքերում, երբ անհիմն մեղադրանքներ են հնչում Ադրբեջանի հասցեին, Հունգարիան առաջինն է սկսում պաշտպանել մեզ։ Ես գիտեմ, որ դրա պատճառով Հունգարիան բախվում է նաև եվրոպական որոշ երկրների ճնշմանը։ Սակայն Հունգարիայի սկզբունքային դիրքորոշումը, որը գտնվում է արդարության կողմում, և հարգալից վերաբերմունքը միջազգային իրավունքի նկատմամբ, էապես բարձրացնում է նրա միջազգային հեղինակությունը»,- նշել է պետության ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հունգարիա  


Լրահոս