Ըստ
Zinvor.info-ն՝ թուրքական առաջատար լրատվամիջոցները՝ Anadolu-ն, TRT-ն, Haber Global-ը, Yirmidört.tv-ն, Haberler.com-ը, Ekovitrin-ը, Son dakika-ն և այլ լրատվամիջոցներ հրապարակել են հոդվածաշար:
«Նախագահ Ալիև. Ադրբեջանում գազի պակասը վերացվել է», «Բաքվում իր աշխատանքն է սկսել «Կասպյան նավթ և գազ» 29-րդ միջազգային ցուցահանդեսը», «Ադրբեջանի նախագահ Ալիև. Ադրբեջանն իրեն դրսևորել է որպես հուսալի գործընկեր գազամատակարարման հարցերում», «Նախագահ Ալիևը ելույթ է ունեցել Բաքվի էներգետիկ շաբաթում. Ադրբեջանը գազ մատակարարող է Եվրոպային», խորագրերով հոդվածներում հիմնական ուշադրությունը դարձվում է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։
Նախագահ Իլհամ Ալիևից մեջբերումներ պարունակող հոդվածներում նշվում է, որ «Շահ Դենիզ» նախագիծը վերացրել է Ադրբեջանում գազի պակասը։ Այսօր ադրբեջանական գազը ներկրում են 8 երկրներ, որոնցից վեցը եվրոպական երկրներ են։ Եվրահանձնաժողովը Ադրբեջանին անվանում է գազի համաեվրոպական մատակարար։ «Այս տարի, ամենայն հավանականությամբ, գազի մատակարարման ծավալը կգերազանցի 24 միլիարդ խորանարդ մետրը։ Այսօր ութ երկիր է ստանում ադրբեջանական գազ: Ադրբեջանն իրեն դրսևորել է որպես վստահելի գործընկեր շատ երկրներ գազի մատակարարման հարցում»,- ադրբեջանական պետության ղեկավարի հայտարարությունները մեջբերում են թուրքական լրատվամիջոցները։
Zinvor.info