Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունից։
Հանդիպմանը գոհունակություն է հայտնվել ադրբեջանա-թուրքական համագործակցության մակարդակից, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։ Նշվել է, որ երկու երկրների ղեկավարները մեծ նշանակություն են տալիս նշված ոլորտում ադրբեջանա-թուրքական փոխգործակցությանը։ Ընդգծվել է նավթի և գազի ոլորտում համատեղ իրականացվող էներգետիկ նախագծերի դերը տարածաշրջանի և եվրոպական երկրների էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Կողմերը դիտարկել են բնական գազի և կանաչ էներգիայի ոլորտում առաջնահերթություններն ու օրակարգային նախագծերը, որոնք նոր փուլում ապահովելու են բազմաշերտ էներգետիկ գործընկերության զարգացումը։
Հայտարարվել է նաև, որ շուտով կավարտվի Իգդիր-Նախչըվան գազատարի շինարարությունը, որից հետո մինչև տարեվերջ կապահովվի Թուրքիայի տարածքով Նախչըվան գազի մատակարարումը։ Ընդգծվել է, որ բնական գազի ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա է բազմաբնույթ համագործակցության օրակարգ, և համապատասխան միջկառավարական համաձայնագրի շնորհիվ հնարավորություններ են ստեղծվել Ադրբեջանից և երրորդ երկրներից Թուրքիա և Եվրոպա գազի մատակարարման համար։
Zinvor.info