Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Հարգելի պարոն նախագահ,
Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից ուրախ եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Ձեր երկրի բարեկամ ժողովրդին փոխանցել ամենաանկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեր երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Ադրբեջանա-իտալական ռազմավարական գործընկերային հարաբերությունները բավարարվածություն են առաջացնում։ Մեր հարաբերությունները քաղաքական, առևտրային, տնտեսական, էներգետիկ, պաշտպանական, հումանիտար և այլ ոլորտներում ուղեկցվում են բազմակողմ փոխգործակցությամբ։ Մեր հաջող փոխգործակցությունը էներգետիկ ոլորտում, որը մեր համագործակցության առաջնահերթ ուղղություններից է, կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Ցանկանում եմ ընդգծել Ադրբեջանի և Իտալիայի միջև փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակը...
Գովելի է իտալական ընկերությունների արդյունավետ գործունեությունը օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման և վերակառուցման գործում։ Այս ամենը վկայում է՝ մեր գործընկերության բարձր մակարդակի, առկա համագործակցությունն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մեր վճռականության մասին...
Կցանկանայի հատկապես նշել մեր երկրների միջև սերտ հումանիտար կապերը, ներառյալ արդյունավետ փոխգործակցությունը գիտության և կրթության ոլորտում...
COP29-ում Ադրբեջանի նախագահությունը և G7-ում Իտալիայի նախագահությունն այս տարի նոր հնարավորություններ են ստեղծում մեր համագործակցության համար...
Նման նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ գործերում, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մշտական բարգավաճում և հանգստություն»։