Ղարաբաղը շարունակում են մաքրել հայկական զենքից
Ղարաբաղը շարունակում են մաքրել հայկական զենքից
13:49     27 05 2024    
Ոստիկանության աշխատակիցները, համալիր միջոցառումների շրջանակում, Խանքենդի քաղաքում հերթական անգամ զենք-զինամթերք են հայտնաբերել։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, մասնավորապես հայտնաբերվել և առգրավվել է՝ 40 ինքնաձիգ, 3 գնդացիր, 8 ատրճանակ, 62 ձեռքի նռնակ, 15 հրացան, մեկ արկ, երկու ապահովիչ, 30 ձեռքի նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի 10151 փամփուշտ, 32 սվին-դանակ և այլն։

Բացի այդ, Ագդերեի, Գուբադլիի, Թերթերի, Աղդամի, Ջաբրայիլի, Քելբեջարի և Խոջալուի շրջաններում հայտնաբերվել և առգրավվել է 1 ատրճանակ, 16 նռնակ, 1 նռնականետ, 7 արկ, 1 ական, 779 փամփուշտ և այլն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Զենք  


Լրահոս