Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Ուղերձում Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին՝ գալիք Անկախության օրվա առթիվ։
Ուղերձում ասվում է. «Ադրբեջանի անցած ճանապարհը անկախության ձեռքբերումից մինչև մեր օրերը հպարտություն է սերմանում։ Թուրքիան սրտանց կիսում է եղբայրական Ադրբեջանի ուրախությունը, որը ապրում է՝ նշելով իր առաջին Անկախության օրը 2023 թվականի սեպտեմբերին իր տարածքային ամբողջականության հաջող վերականգնումից հետո։ Մենք հպարտանում ենք Ադրբեջանի ձեռքբերումներով՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա մերձակա աշխարհագրությունում, ինչպես նաև համատեղ կամքով՝ ուղղված «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո ադրբեջանա-թուրքական ռազմավարական կապերի հետագա ամրապնդմանը։
Օգտվելով առիթից՝ Ձերդ Գերազանցությանը մաղթում եմ առողջություն և երջանկություն, խաղաղություն և բարօրություն Ադրբեջանի եղբայրական ժողովրդին»։