Հիքմեթ Հաջիև. Խաղն ավարտված է, Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել
  Հիքմեթ Հաջիև.  Խաղն ավարտված է, Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել
16:46     24 05 2024    
Հիմա մենք խոսում ենք ապագայի մասին։ Խաղն ավարտված է, Հարավկովկասյան տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Լաչինում COP29-ի շնորհանդեսին իր ելույթի ժամանակ ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հիքմեթ Հաջիևը հիշեցրել է հայտարարության մասին, որով հանդես է եկել արտաքին գործերի նախարարութլյունը՝ Լաչինի շրջանի օկուպացիայի 26-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այդ հայտարարության մեջ, որպես հիմնական նպատակ նշված էր՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը, հարկադիր վերաբնակների, այդ թվում՝ Լաչինի շրջանից տեղահանվածների իրավունքների ապահովումը և հակամարտության ծանր հետևանքների հաղթահարումը։ Ադրբեջանը ոչ միայն աջակցել է հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերի ակտիվացմանը, այլև պաշտպանել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման սկզբունքները միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Այժմ մենք խոսում ենք ապագայի մասին։ Խաղն ավարտված է:
Հարավկովկասյան տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել. Ադրբեջանը ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հարկադիր վերաբնակների և փախստականների իրավունքների պաշտպանությունը»,- ընդգծել է Հիքմեթ Հաջիևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Հարավային-Կովկաս  


Լրահոս