Փաշինյանը Իրանում հանդիպել է Խամենեիի հետ
 Փաշինյանը Իրանում հանդիպել է Խամենեիի հետ
17:15     22 05 2024    
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

Հայաստանի կառավարության ղեկավարը Իրան է ժամանել՝ մասնակցելու նախագահ Էբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու հետ կապված հիշատակի արարողությանը։

Ռախբարի հետ հանդիպմանը Փաշինյանը ցավակցություն է հայտնել անձամբ Ալի Խամենեիին և Իրանի ժողովրդին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախագահի պաշտոնակատար հ Մոհամմադ Մահբերը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Իրան  


Լրահոս