Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Գաֆարովան հայտնել է, որ 2024 թվականի մայիսի 16-ին Ժնևում Խորհրդարանների նախագահների VI համաշխարհային համաժողովի կազմկոմիտեի 1-ին նիստի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների երկրորդ հանդիպման ժամանակ, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ֆոնին, երկու երկրների խորհրդարանականները քննարկել են խաղաղ գործընթացին աջակցելու հարցը։
«Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը խորհրդարանների միջև»,- հավելել է նա։
Zinvor.info