Կովկասի Մահմեդականների Վարչության ղեկավարը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին
 Կովկասի Մահմեդականների Վարչության ղեկավարը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին
10:39     21 05 2024    
Կովկասի Մահմեդականների Վարչության (ԿՄՎ) նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ԿՄՎ-ին։

«Ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի, Թաբրիզի Ջումա մզկիթի իմամ, այաթոլլա Ալի Հաշիմիի և նրանց ուղեկցող այլ պաշտոնյաների ողբերգական մահվան լուրը ցնցեց մեզ։ Անձամբ իմ և Ադրբեջանի և Կովկասի մահմեդականների անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ՝ Իրանի Գերագույն առաջնորդին, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, Իրանի ողջ ժողովրդին»,- ասված է ցավակցական ուղերձում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս