Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ջաբրայիլի, Գուբադլիի և Զանգիլանի շրջանների վերակառուցման, շինարարության և կառավարման ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլհամիա Ռզաևան։
Նրա խոսքով, առաջին փուլում Բոյուկ Մարջանլը գյուղում կկառուցվի 149 առանձնատուն՝ 542 մարդու վերաբնակեցնելու համար. «Ըստ գլխավոր հատակագծի՝ մինչև 2040 թվականը այստեղ կկառուցվի 1074 անհատական և բազմահարկ բնակելի շենք՝ 6230 մարդու համար»:
Իլհամիա Ռզաևան հավելել է, որ մինչև 2040 թվականը նախատեսվում է նախագծել և կառուցել 940 անհատական և բազմահարկ տուն Քարխուլու գյուղում 4428 բնակչի համար. «Սկզբնական փուլում Քարխուլու գյուղում կկառուցվի 145 տուն՝ 691 բնակչի համար։ Սարըջալը գյուղում մինչև 2040 թվականը սկզբում կկառուցվի 242 տուն 1016 բնակչի համար, այստեղ կվերաբնակեցվի 4740 մարդ։ Ինչ վերաբերում է Մաշանլը գյուղին, ապա նախնական փուլում այստեղ կվերաբնակեցվի 944, իսկ մինչև 2040 թվականը՝ 2360 մարդ»։
Zinvor.info