Zinvor.info-յի փոխանցմամբ՝ պատվիրակության այցը Շուշա սկսվել է քաղաքի կենտրոնական հրապարակի հետ ծանոթությունից, որտեղ գտնվում են ադրբեջանցի հայտնի դեմքեր Նաթավանի, Բյուլբյուլի և Ուզեիր Հաջիբեյլիի գնդակահարված արձանները։ Շուշայի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը հյուրերին տեղեկացրել է Շուշա քաղաքի պատմության, օկուպացիայի ժամանակ նրա վիճակի և այստեղ տարվող բարեկարգման աշխատանքի մասին։
Նշվել է, որ գրեթե 30-ամյա օկուպացիայի ընթացքում Շուշա քաղաքի պատմական շենքերը, մզկիթները, հուշարձանները ենթարկվել են հայկական վանդալիզմի։ Շուշայի օկուպացիայից ազատագրումից հետո այստեղ մեկնարկել են լայնածավալ շինարարական ու վերականգնողական աշխատանքներ։
Zinvor.info