Ալիևը ցավակցություն է հայտնել Խամենիին
 Ալիևը ցավակցություն է հայտնել Խամենիին
11:18     20 05 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների մահվան կապակցությամբ։

Նամակում ասվում է. «Ձերդ գերազանցություն, հարգելի այաթոլլա Խամենեի, խորապես ցնցված ենք եղբայրական և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությանը և նրա ժողովրդին պատուհասած ծանր կորստի՝ ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և այլ ուղեկցող անձանց ողբերգական մահվան լուրից։

Ի դեմս նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսիի, Իրանի ժողովուրդը կորցրել է ականավոր պետական գործչի, ով ողջ կյանքում անձնուրաց և հավատարմորեն ծառայել է իր երկրին։ Նրա պայծառ հիշատակը միշտ կապրի մեր սրտերում։

Այս սգո օրը ցանկանում եմ, որ Ամենակարողը համբերություն տա Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդին: Կիսելով Ձեր վիշտը, անձամբ իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, Ձեր ողջ ժողովրդին:

Ալլահ Ռահմեթ Էլասին»:
Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Խամենի  


Լրահոս