Յալչին Ռաֆիևը՝ COP29-ի շրջանակներում միջազգային համագործակցության մասին
Յալչին Ռաֆիևը՝ COP29-ի շրջանակներում միջազգային համագործակցության մասին
12:04     13 05 2024    
Ադրբեջանը հուսով է, որ COP29-ի շրջանակներում միջազգային համագործակցություն կհաստատվի կլիմայի փոփոխության դեմ պայքարի լուծումներ գտնելու համար:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է COP29-ի գլխավոր բանակցող Յալչին Ռաֆիևը թափանցիկության զեկույցների պատրաստման կարողությունների զարգացմանը նվիրված աշխատաժողովի ժամանակ։

«Մենք ընդունում ենք կլիմայական խնդիրների փոխկապակցված բնույթը և կարծում ենք, որ հաստատելով համագործակցությունն ու երկխոսությունը գլոբալ մասշտաբով՝ մենք կարող ենք ավելացնել մեր միջազգային ռեսուրսները», - ասել է նա:

Ռաֆիևի խոսքով, COP29-ը թույլ կտա ստեղծել և օգտագործել երկխոսության պայմաններ՝ օգտվելով Ադրբեջանի ռազմավարական դիրքից՝ ապահովելու, որ բանակցությունները արտացոլեն գլոբալ հեռանկարները և հանգեցնեն ավելի համապարփակ և ընդգրկուն արդյունքի:
Zinvor.info

Հեշթեգներ. Յալչին-Ռաֆիև   COP29  


Լրահոս