Փարիզը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները
 Փարիզը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները
10:36     13 05 2024    
Ֆրանսիայի ԱԳՆ-ն անսպասելիորեն հայտարարություն է տարածել՝ ողջունելով Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, Փարիզն ընդգծում է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում քառակողմ հանդիպման շրջանակում կողմերի՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը իրենց հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը:

«Այդ կապակցությամբ Փարիզը կոչ է անում շարունակել սահմանների սահմանազատումը 2024 թվականի ապրիլի 19-ի հռչակագրում համաձայնեցված սկզբունքների հիման վրա։ Միաժամանակ Փարիզը կողմերին կոչ է անում շարունակել քննարկումները՝ խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։

Ֆրանսիան կշարունակի աշխատել իր գործընկերների հետ՝ ի շահ Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման՝ միջազգային իրավունքին համապատասխան», - նշել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան   ԱԳՆ  


Լրահոս