Ադրբեջանցի պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել ազգային առաջնորդի հիշատակին
  Ադրբեջանցի պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել ազգային առաջնորդի հիշատակին
12:50     10 05 2024    
Մայիսի 10-ին լրանում է ժամանակակից անկախ ադրբեջանական պետության ճարտարապետ և հիմնադիր, ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 101-ամյակը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով AZERTAC-ին, վարչապետ Ալի Ասադովը, Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևն այցելել են Հեյդար Ալիևի շիրիմին Պատվո ծառուղում, ծաղիկներ դրել հուշարձանի պատվանդանին։

Հարգվել է նաև համազգային առաջնորդի կնոջ, ականավոր ակնաբույժ, ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի հիշատակը, ծաղիկներ են դրել նրա գերեզմանին։


Zinvor.info

Հեշթեգներ. Հեյդար-Ալիև   101  


Լրահոս