Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Երկրորդ տարին անընդմեջ Ուկրաինան չի նշվում տեքստում։ 2022 թվականին և ավելի վաղ Պուտինը շնորհավորել է այս երկրի ժողովրդին։
Իր շնորհավորանքում ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը խորին երախտագիտության և հարգանքի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր պատերազմի դաժան տարիներին խիզախորեն կռվել են ճակատում և անձնուրաց աշխատել թիկունքում՝ ահռելի զոհողությունների և դժվարությունների գնով մոտեցնելով երկար սպասված Հաղթանակը:
«Այսօր մեր բարոյական պարտքն է խնամքով պահպանել և երիտասարդ սերունդներին փոխանցել այդ դաժան տարիների իրադարձությունների հիշողությունը։ Մենք միասին պետք է վճռականորեն դիմադրենք՝ պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու, Հայրենական մեծ պատերազմի արդյունքները վերանայելու և նացիստների ու նրանց կամակատարների կողմից իրականացված հրեշավոր վայրագությունները արդարացնելու ցանկացած փորձի»,- մամուլի ծառայությունը մեջբերել է ռուսական պետության ղեկավարի խոսքերը:
Zinvor.info