Ինչպես հայտնում է Anadolu-ն, Օքթայը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի երկկողմ օրակարգի հարցերը և երկրների միջև առկա տարաձայնությունները, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցեր:
«Եթե Միացյալ Նահանգները դադարեցնի YPG/PKK ահաբեկչական կազմակերպությանը աջակցությունը, երկկողմ հարաբերություններում նոր էջ կարող է բացվել։ Մենք բարձրացրեցինք նաև FETO ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի համատեքստը։ Մենք տարաձայնություններ ունենք նաև Գազայում տիրող իրավիճակի շուրջ։ Գազայում տիրող իրավիճակը մեր քննարկումների հիմնական թեմաներից էր։ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում պատերազմը կասեցնելու ունակ տերություններից մեկն է»,- ասել է նա։
Օքթայը նշել է, որ կոնգրեսականների ուշադրությանն է ներկայացրել Թուրքիայի դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ. «Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Մենք բանակցում ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ»։
Zinvor.info