Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն։
Դեսպանը հիշեցրել է, որ Եվրամիությունը ներգրավված է Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին և բանակցություններին աջակցելու գործում:
«Մենք տեսնում ենք, որ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, և սահմանազատման գործընթացը նույնպես ընթացքի մեջ է»,- ասել է Միխալկոն՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։
Zinvor.info